Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց և դա լավ է, քանի որ այդ մասով կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում հայտարարել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել, երբ որ դուք ինձ հեռացրել եք, ես չգիտեմ՝ քանի ժամ է տևում, չեք էլ իրազեկում և որոշում եք բերման ենթարկել:
Կա այնպիսի երևույթ, որ մեկ նիստի չծանուցված չներկայանալու դեպքում որոշվի բերման ենթարկել:
Կարող էիք սովորական հեռախոսային հաղորդագրություն ուղարկել և ես կներկայանայի, ես խնդիր չունեմ խուսափելու: Ինչ վերաբերում է բերման ենթարկելու որոշմանը, ասեմ արդյոք արժեր ինձ բերման ենթարկել, թե՝ ոչ»,-ասել է նա:
Թովմասյանը մեջբերեց ՍԴ որոշումը անձին բերման ենթարկելու հետ կապված և ասաց, որ ըստ այդ որոշման դա անձին ազատությունից զրկել է համարվում:
«Ես ի տարբերություն Դատախազությանը, որը ոչ մեղադրական եզրակացությունը գրում է ենթադրությունների հիման վրա և դա գրում է Սահմանադրական դատարանի դատավորին, ես դատավոր եմ և դատավորի վերաբերյալ ենթադրությունների վրով պնդումներ չեմ կատարի։
Թե ընթացքը ինչ կլինի՝ կասեմ։ Բայց ես չեմ ուզում ասել մի բան և սխալ լինեմ։ Պետք է սպասենք դատավճռին»,-այս մասին դրսում լրագրողներին ասել է Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: