ՄՔԴ-ն չի դիմել Մոնղոլիայի նախագահին Պուտինի այցից առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեղեկություններն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դիմել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխին՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի այցի նախաշեմին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հատուկ ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ուլզիբայարին Զոլբայարը։
«Եկեք հերքենք համացանցում տարածվող բազմաթիվ կեղծ տեղեկությունները: Տեղեկությունը, որ ՄՔԴ-ն Մոնղոլիայի նախագահին ուղղված նամակում հայտարարություններ ու կոչեր է փոխանցել՝ կապված սեպտեմբերի 3-ին ՌԴ ղեկավարի՝ մեր երկիր կատարելիք այցի վերաբերյալ, սուտ է և փաստերի խեղաթյուրում, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրից ստացված տեղեկատվություն», - նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգություններ չունի այն առումով, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն և Մոնղոլիան «հիանալի երկխոսություն» ունեն, և Պուտինի այցի բոլոր ասպեկտները մանրամասն նախապատրաստվել են։