12-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Տիգրան Համբարձումյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսե; 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: