Կամչատկայում քրեական գործ է հարուցվել ուղղաթիռի անհետացման դեպքով։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Անձնակազմի հետ կապ չկա, ուղեւորների թիվը ճշտվում է։
«Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ ուղղաթիռի և մարդկանց վայրը պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Մի-8» ուղղաթիռ է անհետացել է Կամչատկայում
Նախնական տվյալներով՝ օդանավում կա 22 մարդ՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։
Ուղղաթիռը ռադարներից անհետացել է Վաչկաժեց հրաբխի տարածքում. հենց այնտեղից պետք է վերցներ 19 զբոսաշրջիկների, սակայն առավոտյան ժամը մոտ 8-ին (Երևանի ժամանակով) կտրվել է օդանավի հետ հաղորդակցությունը։ Ճշտվում է՝ արդյոք զբոսաշրջիկներին հաջողվել է բարձրանալ ինքնաթիռ։
Մեկ այլ ուղղաթիռ է օդ բարձրացել անհետացած ուղղաթիռը որոնելու համար։