Արևմտյան լրատվամիջոցները սուտ տեղեկատվություն են տվել Ուկրաինայում F-16-ի կործանման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան լրատվամիջոցները սուտ տեղեկատվություն են տվել Ուկրաինայում F-16-ի կործանման մասին: Այս մասին հայտարարել է Bild հրատարակության վերլուծաբան Յուլիան Ռոպկեն, գրում է eadaily.com-ը։ Նա նշել է, որ մի քանի աղբյուրներ արդեն հաստատել են, որ ԱՄՆ-ից տեղափոխված այդ կործանիչը խոցվել է ամերիկյան զենիթահրթիռային համակարգից։ «Դա բացահայտ ընդունելու փոխարեն այլընտրանքային ճշմարտություն է տարածվում», - գրում է Ռոպկեն X սոցցանցի իր աքաունթում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Ուկրաինա տեղափոխված F-16-ները խոցելի են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, բացի դա ուկրաինացի օդաչուները չունեն այդ կործանիչներ վարելու փորձ։
«Վերջերս Կիևը ստացել է վեց ինքնաթիռ Ռուսաստանի դեմ պայքարն ակտիվացնելու համար, որն ԱՄՆ աջակցության հիմնական խորհրդանիշն է։ Ուկրաինական F-16 կործանիչ է կործանվել երկուշաբթի օրը տեղի ունեցած վթարի արդյունքում, և դա ամերիկյան արտադրության առաջին ինքնաթիռների Ուկրաինա ժամանելուց ընդամենը շաբաթներ անց»,- գրված է հոդվածում:
Ամերիկյան F-16 կործանիչը խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Patriot զենիթահրթիռային համակարգով ստորաբաժանումների միջև անհամաձայնեցված գործողությունների պատճառով, հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Մարյանա Բեզուգլայան վկայակոչելով իր աղբյուրները։
«Իմ տեղեկություններով ուկրաինացի օդաչու Ալեքսեյ Մունֆիշ Մեսի F-16-ը խոցվել է Patriot զենիթահրթիռային համալիրի կողմից ստորաբաժանումների միջև անհամաձայնեցված գործողությունների պատճառով»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը