Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հարավում գործողությունն ավարտելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ավարտել է գործողությունը Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում զինվորականները վերացրել են ավելի քան 250 արմատականի, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ԻՊԲ-ն ոչնչացրել է նաև շուրջ վեց կիլոմետր ընդհանուր երկարությամբ վեց թունել և վերադարձրել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված վեց պատանդի մարմին։
Rազմական գործողության ընթացքում 98-րդ դիվիզիայի ուժերը ՀԱՄԱՍ շարժման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ են ոչնչացրել Խան Յունիսի և Դեյր ալ Բալահի շրջաններում։
Օգոստոսին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում գործողության մեկնարկի մասին՝ այդ գոտում «ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքների» առկայության մասին հետախուզական տվյալներ ստանալուց հետո: