Հրդեհավտանգ իրավիճակ. ինչ եղանակ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւշադրություն
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-ի և 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.9°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.1°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C