5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հունաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, գրում է РИА Новости-ն։
Ցնցումները գրանցվել են Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում՝ Ռեթիմնո քաղաքից 50 կիլոմետր, Գավդոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա։
Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Փլուզումների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Սակայն նշվում է, որ բնակարաններում ընկել են կենցաղային իրեր, սպասք։