Մարդ էս Ալիև-Փաշինյան կառուցողական զույգից բան չի հասկանում․ Արթուր Խաչատրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքուն երեկ հերթական անգամ պահանջ ներկայացրեց ՀՀ գործող իշխանությանը՝ փոխել ՀՀ սահմանադրությունը, քանի որ այնտեղ, նրանց ձևակերպմամբ, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարճ ու դիպուկ գրառում է արել։
«Ադրբեջանցիք ասում են, թե նախկինները (սահմանադրությունը գրվել ու խմբագրվել է նախկինների օրոք) Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն։ Նիկոլենք ասում են, թե նախկինները վաղուց ամեն ինչ տվել էին ադրբեջանցիներին։ Մարդ էս Ալիև-Փաշինյան կառուցողական զույգից բան չի հասկանում․․․»,- գրել է Խաչատրյանը։