Հայաստանի հարցերը լուծում են Հայաստանից դուրս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու Թուրքիա ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանին։ Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ, Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկել էին նաև օրերս Բաքվում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ։
Հայաստանին վերաբերող հարցերը տարածաշրջանում և գերտերությունների կողմից քննարկվում են, առանց ՀՀ մասնակցության։ Փաշինյանական իշխանության անհեռատես և ապիկար քաղաքականության արդյունքում Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի, որին հարկ չեն էլ համարում ծանուցել գործընթացների մասին։ Միգուցե, Նիկոլ Փաշինյանին այդ ծանուցումներն առանձնապես չեն էլ հուզում, հեծանվորդի նրա վարքն այլ եզրակացության տեղ չի թողնում:
Փաստացի, այսօր Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկին պահելը բխում է գրեթե բոլոր կողմերի շահերից։ Սուբյեկտայնությունից և ինքնիշխանությունից զուրկ պետությունը համեղ պատառ կարող է դառնալ բոլորի համար, իսկ տարածաշրջանում այլ աշխարհաքաղաքական շահերին Հայաստանը վաղուց վնասել չի կարողանում։
Ըստ էության, առայժմ միայն արտաքին խաղացողների հակամարտության շնորհիվ է, որ դեռևս Հայաստանից շատ բան չեն կտրել։ Թեպետ, ինչ-որ պահի, բոլորի շահերը կարող են համընկնել։ Իսկ մինչ այդ, Փաշինյանն ու իր թիմը կշարունակեն օգտվել պետության բարիքներից, բարելավել իրենց կեցությունը։
Մերի Կարապետյան