Մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի գլխավոր կոնստրուկտորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ92 տարեկան հասակում մահացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ականավոր աշխատող, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Մամալիգան, հայտնում է «Ռոստեկ» պետական կորպորացիան։
«Ցավով տեղեկացնում ենք, որ 92 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Իվանովիչ Մամալիգան»,- ասվում է հաղորդագրությունում։