Մոսկվայում տղամարդը կնոջն ու երեխային դուրս է նետել 16-րդ հարկի պատուհանից. նրանք մահացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում տղամարդը կնոջն ու երեխային դուրս է նետել 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. նրանք մահացել են։
Ինքը՝ տղամարդը, այժմ կանգնած է իր բնակարանի պատուհանի մոտ և շարունակում է իրերը դեն նետել։ Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Կրասնոկազարմեննայա փողոցում գտնվող Լեֆորտովո պարկ բնակելի համալիրում։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։