Բրիտանացին աճուրդով գնել է այնպիսի հավի ձու, որը լինում է միլիարդից մեկ անգամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Բերքշիրի բնակիչ Էդ Պաունոլ անունով բրիտանացին 150 բրիտանական ֆունտ ստերլինգ է ծախսել աճուրդից անսովոր գնդաձև ձու գնելու համար, գրում է bb.lv-ն։ Ըստ մասնագետների գնահատականի նման տեսքի ձվի առաջացման հավանականությունը միլիարդից մեկն է:
Տղամարդն այդ ձուն նկատել է փաբում նստած Thomson Roddick Callan աճուրդի տան կայքը զննելիս։ Նա անմիջապես ցանկացել է գնել այդ հազվագյուտ իրը և վաճառողին է ուղարկել 150 ֆունտ ստերլինգ: Ձվի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն կլոր է, այլ ոչ թե ձվաձև: Հաղորդվում է, որ Շոտլանդիայում մի կին է իր սուպերմարկետից գնումների մեջ այդ անսովոր ձուն նկատել և այն դրել աճուրդի:
Չնայած այն հանգամանքին, որ գործարքն ինքնաբուխ է ստացվել, բայց գնորդը հիացած է իր նոր ձեռքբերումով։ Տղամարդը դեռ չի որոշել, թե ի՞նչ է անելու այդ արտեֆակտի հետ, սակայն ծրագրում է պահպանել այն լավագույնս ձևով։ Այժմ նա մտորում է այն մասին, թե ինչպե՞ս կարելի է զգուշորեն հեռացնել սպիտակուցն ու դեղնուցը ձվի միջից չվնասելով այդ հազվագյուտ կլոր կեղևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը