ՄԱԿ-ը մտահոգիչ է համարում Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների շուրջ ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը չափազանց մտահոգիչ է համարում Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների շուրջ ստեղծված իրավիճակը, ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿգլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք չափազանց մտահոգված ենք. կարծում եմ՝ բոլորին պետք է մտահոգի այն փաստը, որ երկու ատոմակայաններ գտնվում են ռազմական գործողությունների գոտում»,- ասել է նա։