Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի և Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. – Արամի փող., Նալբանդյան փող. – Արամի փող.: Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: