Ինչ գույն կունենան «կարմիր գծերը» Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարություն այսօր որոշեց, որ Երևանի ավտոկայանատեղերի «Ա» գոտին կլինի կարմիր, «Բ» գոտին` կապույտ գույնով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ, իսկ ծառայողական ավտոկայանատեղերինը` սպիտակ։