Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ Պուտինը գնաց Ադրբեջան»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնաց Ադրբեջան այն ժամանակ, երբ ուկրաինական բանակի դեմ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի շրջանում։ Դա նրա առաջին այցն է Ադրբեջան երկու տարի առաջ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո, գրում է bbc.com-ը։

Ուկրաինական հողերը միացնելու պատճառով Արևմուտքի կողմից մեկուսացվելուց հետո Պուտինը ձգտում է ամրապնդել իր կապերը դաշնակիցների հետ և գտնել նորերին: Նա դաշինքի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ այն օրերին, երբ նրա բանակը ներխուժեց ուկրաինական տարածք։ Թեև Ադրբեջանի կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի և Արևմուտքի հետ, սակայն երբեք էլ երես չի թեքել Պուտինից։ Ներկայիս պետական այցը նաև հնարավորություն է Ռուսաստանի ղեկավարի համար աշխարհին ցույց տալու, որ ունի աջակցություն։ 

Հատկանշական է նաև այն, որ մինչ Ադրբեջան այցը Պուտինը պետական այցեր է կատարել Հյուսիսային Կորեա և Վիետնամ։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ և համաձայնել ավելացնել գազի արտահանումը, որպեսզի գազ մատակարարի եվրոպական այն երկրները, որոնք մնացել են առանց ռուսական գազի։ Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի հիմնական նպատակները կապված են տնտեսական և, առաջին հերթին, էներգետիկ խնդիրների հետ։

Շահբազովի կարծիքով այցի մեկ այլ նպատակ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, քանի որ արևմտյան ինստիտուտները վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու հարցում, իսկ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության վերականգնմամբ։

Նշենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն հայտնելով ստորագրել խաղաղության պայմանագիր ուղիղ բանակցություններ են վարում սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։

Օգոստոսին Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագրի նախագծից բացառեցին Ադրբեջանը և նրա էքսկլավ Նախիջևանը կապող տրանսպորտային երթուղու կամ, ինչպես Բաքվում են դա անվանում «Զանգեզուրի միջանցք»-ի կետը։ Այդ հարցը հետաձգվել է բանակցությունների հաջորդ փուլում քննարկելու համար։ Բաքուն և Մոսկվան ցանկանում էին, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ է դրան: Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ ի հայտ են եկել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո։ Պաշտոնական Երևանը դժգոհ է, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրեն օգնություն չեն ցուցաբերել: Հետո զենքի և բանակի պատրաստման համար արևմտյան երկրներին Հայաստանի դիմելը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։ 

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, Վլադիմիր Պուտինը չի գնացել այնտեղ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, որոշումների կատարման համաձայնագրերի անդամ։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից քիչ առաջ էլ  ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր այցելել Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա ճանապարհը դեպի Բաքու անցնում էր Իրանով։ Այցի ընթացքում Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերի մասին, սակայն տարածաշրջանի երկրներից այցելել է միայն Ադրբեջան։ Փորձագետները կարծում են, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցը նախ Թեհրան, ապա Բաքու կարող է կապված լինել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրման հետ։ Վերլուծաբան Ֆուադ Շահբազովի կարծիքով Ռուսաստանը մտահոգված է Ադրբեջանի կողմից Իսրայելին հնարավոր թաքնված աջակցությամբ Իրանի և Իսրայելի միջև հնրավոր հակամարտության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ашот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»
Самое популярное