Պուտինը վերահսկում է իրավիճակը Կուրսկում. նահանգապետի պաշտոնակատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես վերահսկում է իրավիճակը Կուրսկի շրջանում, ասել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Հայտնում է Ռիա Նովոստին։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով գրեթե անձամբ մշտապես հետևում է այս իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում դաշնային մակարդակով, ինչպես նաև ՌԴ կառավարությանը», - ասել է Սմիրնովը Կուրսկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։