Գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը․ պատմության այս օրը (16 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դոմինիկյան Հանրապետություն՝ Վերածննդի օր, Իտալիա՝ Սիենա Պալոյի ավանդական մրցավազքերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1832 – ծնվել է թատերական և մշակութային գործիչ Սրապիոն Հեքիմյանը:
1886 – ծնվել է պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահան Չերազը:
1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որը հայտնի է «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:
1936 – ծնվել է լիտվահայ շախմատիստ, գրոսմայստեր, ինժեներ-մեխանիկ Վլադիմիր Բաղիրովը (Բաղիրյան):
1950 – ծնվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:
1956 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը։
1990- «Ժիգուլի» ավտոմեքենայից գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը, որն իրականացրել է Երևանի մի բնակիչ:
2003- Երևանում մեկնարկել են Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են ժամանել 1500 մարզիկներ:
2004- վախճանվել է պատմաբան Բաբկեն Առաքելյանը:
2006- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը:
2010-Վանաձորի քիմիական գործարանում մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկվել է կարբիդի արտադրամասը, հետ են կանչվել պարապուրդի մատնված աշխատակիցները։ Ընկերությունում սկսել են արտադրել նաև արհեստական քարեր։ Սկսել է գործել աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։
2011- վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:
2019-հանրահավաքային պայքար է սկսվել Ամուլսարի շահագործման դեմ Երևանում և Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ է ընթերցվել ուղղված վարչապետին «Պահանջը մնում է ուժի մեջ» հայտարարությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
980 —ծնվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ Իբն Սինան:
1645 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերը:
1678 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ էնդրյու Մարվելը:
1705 —վախճանվել է շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլին:
1732 —ադմիրալ Շամբրեի ղեկավարած մալթայական նավատորմը Դումանտյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է օսմանցիներին:
1795 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Մարշները:
1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը:
1871 – ծնվել է վրաց երաժշտագետ Զաքարե Փալիաշվիլին:
1888 – ծնվել է բրիտանացի զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին:
1896 –ԱՄՆ-ի Կլոնդայքում հայտնաբերվել է ոսկի:
1902 —ծնվել է ռուս արևելագետ, մշակույթաբան, էթնոգրաֆ, ճանապարհորդ Յուրի Ռերիխը:
1930 —ստեղծվել է առաջին ձայնային գունավոր մուլտֆիլմը:
1933 —գերմանական նացիստների առաջնորդներից մեկը հանդիսացող Գերման Գերինգը Պրուսիայում արգելել է վիվիսեկցիան (կենդանի կենդանիների վրա իրականացվող վիրահատությունները):
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվել է Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։
1949-վախճանվել է ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:
1954 – ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։
1956 —ԽՍՀՄ-ում ընդունվել է խոպան հողերի ոռոգման և մշակման մասին որոշում:
1958 – ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան (իսկական անունը Լուիզա Վերոնիկա Չիկկոնե):
1960– Կիպրոսն անկախացել է Միավորված Թագավորությունից։
1960 – հիմնադրվել է Աստղագնացության միջազգային ակադեմիան։
1962 – ֆրանսիական պառլամենտը հաստատել է ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։
1962 —Պիտ Բեստը դուրս է եկել «Բիթլզ»-ի կազմից և նրա տեղը գրավել է Ռինգո Ստարրը:
1976 —էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը:
1977- վախճանվել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:
1985 – տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։
1987- վախճանվել է խորհրդային դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:
1995 —Բերմուդյան կղզիների բնակիչները հանրաքվեով որոշել են չանկախանալ և մնալ բրիտանական գաղութ:
Կ. Խաչիկյան