Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:
«Նախ՝ մենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների սպանությանը։
Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ սրացում չի լինի, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-ասել է Աբասը։