Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը տեղի կունենա վաղը
ԻՐԱՎՈՒՆՔՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (Գյուլիքևխվյան 20):
Դատական նիստը դռնբաց է: Ցանկացողները կարող են ներկա գտնվել:
Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, համահեղինակները ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից: