ՆԱՏՕ-ի երկրները ռազմական խմբավորում են կուտակում Բելառուսի հետ սահմանին․ Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի երկրները շարունակում են իրենց ռազմական ուժերը համալրել Բելառուսի հետ սահմանային գոտում։
Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանամերձ շրջաններում, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ սահմաններում, մենք շարունակում ենք հետևել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կուտակմանը, այդ թվում՝ իրենց տարածքում անցկացվող բազմաթիվ զորավարժություններին»,- ասել է Անտոն Բիչկովսկին։