Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի և Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի օդային թիրախների ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի և Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի օդային թիրախների ոչնչացման մասին։
Լուկաշենկոյի խոսքով՝ Երեկ ժամը 18:10-ին (Երևանի ժամանակով 19։10-ին) Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի ուժերն անցել են բարձրացված մարտական պատրաստության։
«Ուկրաինայի զինված ուժերը խախտել են վարքագծի բոլոր կանոններն ու խախտել Բելառուսի Հանրապետության օդային տարածքը։ Արևելյան ուղղությամբ՝ մեզ շատ մոտ՝ Կոստյուկովիչի շրջանում»,- ընդգծել է նա։
«Ուստի հակաօդային պաշտպանության ուժերը դրվել են լիարժեք մարտական պատրաստության՝ թիրախները որսալու համար։ Դրանք մոտ մեկ տասնյակ են եղել։ Ինքնաթիռներ, ուղղաթիռ են օդ բարձրացել։ Եվ նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցներն են բերվել բարձր պատրաստականության»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը Կիևին տեղեկացրել է, որ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։