Երևան-Ստեփանավան մայրուղում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ. պատմության այս օրը (09 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բնիկ ժողովուրդների համաշխարհային օր, Կատուների համաշխարհային օր, Սինգապուր՝ Հանրապետության օր, Կանադա՝ Խաղաղապահների օր, Ռուսաստան՝ Մարտական փոռքի օր, ՀԱՀ՝ Կանանց ազգային օր, ԱՄՆ՝ Անտառային հրդեհներից պաշտպանության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1872 – ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Ստեփան Լիանոսյանը։
1886 – ծնվել է նկարիչ Սարգիս Խաչատուրյանը։
1916 – վախճանվել է պոլսահայ արձակագիր Հովհաննես Հիսարյանը։
1925 – ծնվել է ամերիկահայ գրող Հակոբ Կարապենցը։
1959-ծնվել է քանդակագործ Արայիկ Ալեքյանը։
-ծնվել է հայազգի ուկրաինացի սոպրանո Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան)։
1965 – ծնվել է նկարիչ Մասիս Շիրազը։
2001- Երևան-Ստեփանավան մայրուղում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ:
2005- Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 30 դրամով բարձրացվել է մայրաքաղաքում միկրոավտոբուսների ուղեվարձը՝ հասնելով 130 դրամի:
2008-Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Վրաստան այցելություններից կապված պատերազմի հետ:
2011-Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հատուկ կոնդակով եպիսկոպոսական կարգի է արժանացել Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու նշանակվել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում կաթողիկե եկեղեցու առաջնորդ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 48 – Փարսալոսի ճակատամարտում Հուլիոս Կեսարի ղեկավարած զորքը պարտության է մատնել Գնեոս Պոմպեոսի զորքին: Ճակատամարտի ժամանակ զոհվել են հռոմեացի կոնսուլ, Կեսարի հակառակորդ Լուցիան Դոմիցի Ագենոբոբը և
Գայ Հուլիոս Կեսարի բանակի ցենտրիուրիոն Գայ Կարասոսը։
117 – վախճանվել է Հռոմի կայսր Տրայանոսը։
378 – Ադրիանապոլսի ճակատամարտում վեստգոթերը ջախջախիչ պարտության են մատնել Հռոմեական կայսրությանը:
1173- սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։
1483– Վատիկանում լուսավորվել է Սիքստինյան կապելլան։
1516 – վախճանվել է հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխը։
1639 —ներկայիս Նյու-Յորքի տարածքում ստեղծվել է վերաբնակիչների առաջին կայանատեղին։
1776 – ծնվել է իտալացի ֆիզիկոս Ամեդեո Ավոգադրոն։
1782 —ֆրանսիացի ծովագնաց դե Լապերուզը հիմնադրել է Պրինս-Ուելս ամրոցը Հուդզոնի ափին (Կանադա)։
1792 —Բոհեմայի կայրս է դարձել Ֆրանց 2-րդը։
1803 —տեղի է ունեցել Ռոբերտ Ֆուլտոնի ստեղծած առաջին շոգենավի ցուցադրությունը։
1830 - Լուի Ֆիլիպը դարձել է Ֆրանսիայի թագավոր։
1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դարձել 175 մարդ։
1859 —ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրել է էսկալատորը։
1899 —ծնվել է անգլիացի գրող, Մերի Պոպկինսի մասին գրքերի հեղինակ Պամելա Թրեվիսը։
1910 —Չիկագոյի բնակիչ Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրել է էլեկտրական լվացքի մեքենան։
1919 – վախճանվել է գերմանացի բնագետ և փիլիսոփա Էռնստ Հեկկելը:
1936 —Բեռլինում կայացած օլիմպիական խաղերում ամերիկացի սպորտսմեն Ջեսսի Օուենը ստացել է չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը։
1938 – ծնվել է Ուկրաինայի 2-րդ նախագահ Լեոնիդ Կուչման։
1945-ԽՍՀՄ-ը զորքեր մտցնելով Մանջուրիա սկսել է պատերազմը Ճապոնիայի դեմ։
– ԱՄՆ-ը երկրորդ ատոմային ռումբ է նետել Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա, որի արդյունքում զոհերի թիվը կազմել է 74 հազար մարդ։
1962 —Ռբերտ Ցիմմերմանը պաշտոնապես փոխել է անունը, այդ օրվանից նրան սկսել են կոչել Բոբ Դիլան։
1963– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Ուիթնի Հյուսթոնը:
1965– Սինգապուրի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը և առանձնացել Մալայզիայից։
1968-ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոը։
1975– վախճանվել է ծագումով լեհ, ռուս նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:
2014- սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։
2016 —վախճանվել է խորհրդային և ամերիկյան քանդակագործ Էրնստ Անհայտը։
2020-Բելոռուսում կայացել են հերթական վեցերորդ նախագահական ընտրությունները, որտեղ կրկին հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն և որից հետո սկսվել են բողոքի ցույցեր ամբողջ հանրապետության տարածքում:
Կ․ Խաչիկյան