Ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեղադրյալ Ներսես Խաչատրյանը, համաձայն տարբեր հրապարակումների, համակարգում է իշխանությունների քրեաիրավական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ։
Սակայն ինքը՝ Խաչատրյանը, առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես մեղադրյալ (2010 և 2019 թթ․)։
Զավեշտալին այն է, որ անկախ համարվող արդարադատական համակարգը, չգիտես՝ ինչ պատճառով, սահմանափակել է Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը։
Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում՝ «ինֆորմացիան սահմանափակված է» նշագրում, ըստ տարբեր դիտարկումների, ունեն մոտավորապես հազար գործից մեկը` 0.1 տոկոսը, այլ կերպ ասած՝ բացառիկ դեպքերում է դատական գործի ինֆորմացիան փակ, երբ խոսքը վերաբերում է մանկահասակներին, անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը և այլ բացառիկ դեպքերին:
Հուսով ենք՝ ՀՀ իշխանություններին ժողովրդավար համարող միջազգային կառույցները կվերանայեն իրենց կարծիքը դատական անկախ համակարգի և դրա սպասարկման վերաբերյալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։