Լիոնել Մեսսիի նմանակին ձերբակալել են Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանցի ուսանողը, ով հայտնի է դարձել ի շնորհիվ ի արտաքին նմանության արգենտինացի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող Լիոնել Մեսսիի, Իրանի ոստիկանության կողմից ձերբակալվել է և տարվել ոստիկանական բաժանմունք:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Համադան քաղաքում: Ռեզոյի Պարաստեշի հետ սելֆի անողներն այնքան շատ են եղել, որ ոստիկանությունը տեղի ունեցածը համարել է հասարակական կարգի խախտում:
25-ամյա Պարաստեշը ճանաչում է ձեռք բերել մի քանի ամիս առաջ, երբ նկարվել է «Բարսելոնա» թիմի 10 համարի մարզաշապիկով: Լուսանկարը հայտնվել է համացանցում և ուսանողին շատ հայտնի է դարձրել: Նա սկսել էր մազեր կտրել և մորուքն անել այնպես, ինչպես հայտնի ֆուտբոլիստը:
«Այժմ մարդիկ ինձ համարում են իրանցի Մեսսի և ուզում են, որ ես իմ շարժուձևը նմանացնեմ նրան: Հանրության շրջանում երբ հայտնվում են, բոլորը շատ զարմանում են: Ես ուրախ եմ, որ մարդկանց դա ուրախություն է պարգևում, և այդ գիտակցումն ինձ խանդավառում է»,- պատմել է իրանցի ուսանողը:
Պարաստեշը արդեն մի քանի պայմանագրեր է կնքել նորաձևության գործակալությունների հետ և նույնիսկ սկսել է ֆուտբոլային բարդ հնարքներ սովորել, որպեսզի ամբողջությամբ նմանվի Մեսսի կերպարին: