Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Հայկ Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն։
Հայկ Սանոյանի կենսագրությունը ստորև․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանութը հոկտեմբեր, 1991 թվական, Կապան
Աշխատանքային գործունեություն
2016 թվականին աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։
2016–2017 թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որպես դատավորի օգնական։
2017–2018 թվականներին աշխատել է Էյ Էմ իրավաբանական ընկերությունում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։
2018–2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ:
2019–2022 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի պետ:
11․01․2022-23․02․2022 թվականներին եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
24․02․2022 թվականին նշանակվել է Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ:
Կրթություն
1998–2008 թվականներին սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում, ք․ Կապան։
2008-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, բակալավրի աստիճան:
2013-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոսի աստիճան:
Այլ տեղեկություններ
2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։
Ամուսնացած է
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին: