Ադրբեջանից արձագանքել են, թե որ դեպքում է հնարավոր հայերի՝ օկուպացված Արցախ վերադարձը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը հարգում է միայն հայկական ծագում ունեցող անձանց Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշցենենք, որ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
«Նախևառաջ Ադրբեջանը պարտավոր է դյուրացնել ղարաբաղցի հայերի՝ իրենց պապենական օջախներ վերադարձը։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք պետք է նաև կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքները ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այդ վայրերը, եթե այդպես են ցանկանում: Դա նույնպես պետք է լինի նորմալացման արդյունք, բայց դա բոլորովին այլ հարց է՝ Ղարաբաղի հայության հարցից զատ», - ասել է նա: