Հայկական զինված ուժերը մտադիր են ստեղծել Ֆրանսիայից և Հնդկաստանից ժամանած զինվորականներով ինտերնացիոնալ լեգեոններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը շարունակում է վստահորեն գնալ Ռուսաստանից հեռանալու և Արեւմուտքի հետ ռազմական համագործակցության ընդլայնման ճանապարհով։ ՀԱՊԿ անդամի կարգավիճակը պահպանող այդ հանրապետությունը հայտարարել է Ֆրանսիայի և Հնդկաստանի ռազմական անձնակազմի մասնակցությամբ միջազգային ստորաբաժանումներ ստեղծելու մտադրության մասին, գրում է dzen.ru-ն։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայաստանի ՊՆ-ն ակտիվ բանակցություններ է վարում Փարիզի և Նյու Դելիի գործընկերների հետ, որպեսի Ֆրանսիայից և Հնդկաստանից ռազմական մասնագետներ ներգրավի հայկական ստորաբաժանումներում ծառայելու համար։ Հրավիրված զինվորականներից կպահանջվի օգնել այդ երկրներում գնված սարքավորումների պահպանմանն ու շահագործմանը:
Ակնհայտորեն խոսքը ֆրանսիական Bastion զրահամեքենաների շահագործման մասին է։ Այս մեքենաների առաջին 13 միավորները Հայաստան են առաքվել դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Փարիզը որոշել է Bastion-ներ ուղարկել Երևան այն բանից հետո, երբ Ուկրաինան հրաժարվել է դրանցից թույլ զրահի պատճառով։ Հուլիսի 19-ից 24-ն տեղի ունեցած «Eagle Partner 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների ժամանակ արդեն օգտագործվել են ֆրանսիացիների տրամադրած այդ զրահատեխնիկան։
Ակնկալվում է նաև, որ հայկական միջազգային լեգեոնի հնդիկ զինվորականները կաջակցեն Երևանի պատվիրած «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի շահագործմանը, որոնք արտադրվում են հնդկական Bharat Dynamics Limited ընկերության կողմից։ Հայաստանը 15 նման ՀՕՊ համակարգերի պատվեր է կատարել նախորդ տարվա դեկտեմբերին՝ ընդհանուր մոտ 720 մլն դոլարի չափով։ Ակնկալվում է, որ մատակարարումները կիրականացվեն առաջիկա 4-5 տարում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը