Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել․ պատմության այս օրը (05 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1738 –ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։
1854- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Կարսի մոտակայքում տեղի է ունեցել Կուրյուկ- Դարայի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:
1904- ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։
1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:
1905– ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։
1920– Հաճնի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել են թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխել են Հաճընի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:
1932– ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
1955 –վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։
1969 –ծնվել է հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը։
1974-ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։
1974– ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
2000-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար էմին Խաչատրյանը։
2005- սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից՝ 12 մեքենա է դուրս եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:
2006- վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանը անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից:
2009- Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:
2014 –վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։
2019-Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7-րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանարահավաք վարչապետի գլխավորությամբ։
2021- Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:
2022- Աղավնոյի, Սուսի և Բերձորի բնակիչներին միչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել դուրս գալու համար, քանի որ նշված բնակավերերը հանձնվելու են Ադրբեջանին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1420 — չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։
1540 –ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։
1716 – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են Օսմանյան Թուրքիայի բանակին։
1772 —տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։
1844 –ծնվել է ռուս նկարիչ Իլյա Ռեպինը։
1850– ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:
1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։
1890 —Բրիտանիան համաձայնվել է Մադագասկարը ընդունել Ֆրանսիայի սեփականություն։
1891 —ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։
1895 –վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։
1914- ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցերը։
1930– ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը հանդիսացող Նիլ Արմստրոնգը։
1939 —Խալխին-Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխաիլ Յույկինը աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռը ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։
1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է առաջին հաղթանակի հրավառությունը 12 համազարկով 124 հրանոթից։
1953 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС-6с-ն։
1962 –վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։
1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։
1967– Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn-ը:
1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։
1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։
1987 —վախճանվել է թատրոնի և կինոյի հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։
1994 —Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։
2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր են անց կացրել 33 ածխահատ։
2016 —Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո-դե-ժանեյրոյում բացվել են 29-րդ օլիմպիկան խաղերը։
Կ. Խաչիկյան