Ռուսաստանն այս տարի կհաղթի. Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ Ռուսաստանը 2024 թվականին կհաղթի Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունում։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա1» հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի 100 տոկոսով հաղթանակը մերն է լինելու, դրանում ոչ մի կասկած չկա... Մենք առաջ ենք գնում»,- ասել է Կադիրովը։
Նա հավելել է, որ օրը մի քանի անգամ հաղորդագրություններ է ստանում ռազմական գործողության գոտում գտնվող հրամանատարներից։ Նրա խոսքով՝ հրամանատարները տեղեկացնում են, որ «մտնում» են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ։