Թուրքիայում պոլսահայ գործիչը հարձակման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Գարո Քափրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում ենթարկվել է ռասիստական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում: Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթը:
Հարձակման հետևանքով Քափրիելյանի կոտրվել է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:
Իրեն ծեծի ենթարկելու մասին խոսելով՝ Քափրիելյանը նկատել է՝ տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում:
«Խանութում ես ընդհատեցի առևտուրս: Նրանք փողոց դուրս եկան: Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»: