Կիրանցում նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրանցում նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում, այս պահին տեղում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Վրաստանին կապող միջպետական ճանապարհն արդեն բաց է։
Բնակիչներն «Ազատությանը» պատմել են, որ ճանապարհը գործում է ոչ միայն գյուղացիների, այլև այլ քաղաքացիների համար՝ արդեն մի քանի օր։ Նրանք ասացին, որ վաղը պաշտոնապես ճանապարհը պետք է բացվի, թեև սրա մասին կառավարությունից դեռ չեն հաստատում։
«Ազատության» աղբյուրները ևս հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը վաղը գնալու է Կիրանց ճանապարհի բացման համար։ Ոչ միայն բուն ճանապարհի տարածքում, այլև Կիրանցի մյուս հատվածներում ակտիվ աշխատանքներ են ընթանում, ճանապարհի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ են։
Գյուղացիներից շատերը ինչպես նախորդ օրերին և այս ամբողջ ընթացքում հրաժարվում են ասել՝ ինչ են մտածում գյուղի, իրենց ապագայի մասին։ Մարդիկ տրամադրություն չունեն և «Ազատության» հետ առանձին զրույցներում նշեցին՝ թեև հայ-ադրբեջանական սահմանը բաժանող պատի առկայությանը, իրավիճակն անհանգստացնող է, քանի որ սահմանը մի քանի մետր հեռավորության վրա է։ Նրանք միայն ասացին, որ ամեն դեպքում գյուղում իրենք այլևս անվտանգ չեն զգում իրենց։
Վարչապետն արդեն Տավուշի մարզում է, նա այսօրվա ընթացքում եղել է մարզի մի քանի հատվածներում, այդ թվում՝ Դիլիջանում։ Փաշինյանը ծանոթանում է պետբյուջեի միջոցներով իրականացված ծրագրերի արդյունքներին։