Տավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլուօղլուն և Ականազերծման գործողությունների գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգօղլուն։
Գործակալության աշխատակիցներ Ալեքբարով Էլչին Իլհամօղլուն և Միրզոև Յավեր Գերայօղլուն բեկորային վնասվածքներ են ստացել։
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։