ԱՊՀ դիտորդները կհետևեն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՊՀ դիտորդները կհետևեն սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և քվեարկությանը։
Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին որոշումը ԱՊՀ գործադիր կոմիտեն կայացրել է այսօր։ Նույն որոշման համաձայն, առաքելությունը ղեկավարելու է ԱՊՀ գործկոմի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքը հիմնված է լինելու թափանցիկության, չեզոքության և պետության ներքին գործերին և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքների վրա», - նշված է ԱՊՀ գործադիր կոմիտեի հայտարարության մեջ։