Դաստիարակն ազատ է արձակվել․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓոքր Վեդու մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։