Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»։
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հունիսի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն 2024 թվականին էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Սերգեյ Ցիվիլևը և Վիկտոր Կարանկևիչը նախաստորագրել են գործողությունների ծրագրերը։
Ինչպես հայտնել էր Կարանկևիչը, ընդհանուր շուկայի ստեղծման այս փուլում կկազմակերպվի էլեկտրաէներգիայի առևտուր լիազորված ընկերությունների միջև։ Երկրորդ փուլը նախատեսում է ավելի խորը ինտեգրում՝ մասնակիցների թվի ընդլայնմամբ և միասնական տեխնոլոգիական կառավարման գործընթացի կազմակերպմամբ:
Հետագայում Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկան կհամաժամանակացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի աշխատանքի հետ։