ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմի շենքի վերականգնման ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու Աճեմյան փողոց 2 հասցեում գտնվող (այստեղ նկարահանվել է «Իմ մանկության տանգո»-ն ֆիլմի «վառեմ-մարեմ» դրվագը) հուշարձան շենքի ներսում վնասվել է մեկ կիսաքանդ միջնապատ, պատշգամբի 1 արգելապատնեշ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Հուշարձանը արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է վթարայինի կարգավիճակ ունեցող ավելի քան 600 հուշարձանների ցանկում։ Նախարարությունը համագործակցում է գործընկեր գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ հուշարձանի վերականգնման և հետագա օգտագործման խնդիրը լուծելու ուղղությամբ»,- հայտնում են նախարարությունից՝ հավելեով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։