Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ. Ավինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ:
Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- գրել է քաղաքապետը։