ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը:
Այս մասին նշված է ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Առաքելության ղեկավարը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», - նշված է գրառման մեջ: