Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են նախաձեռնվել որրոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, ապա այդ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերության նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այս ամենի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնում երեխաների հորից հաղորոդում է ընդունվել, իսկ ոստիկանները հայտնաբերել են Արփինե Մ․-ն, կասկածանքով ձերբակալել, ապա կազմված նյութերով նրան նարկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։
Արփինե Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։