ՀՀ ՊՆ-ն հերքեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախօրեին լուր տարածվեց, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանելով Iran International կայքում զետեղված այդ տեղեկությունը, այն որակեց «մտացածին»:
«Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասաց Թորոսյանը։