Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ նպատակ ունեն ԵՄ մշուշոտ խոստումներն, ու ի՞նչ կտան դրանք Հայաստանին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Բարդ հետքերով. ինչու՞ է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող տալիս բանակի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրամիությունը երկխոսություն է սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ, ինչպես նաև 10 միլիոն եվրո է հատկացրել Երևանին՝ զինված ուժերին աջակցելու համար։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն Հայաստանում, և որքա՞ն ժամանակ Երևանին կհաջողվի վարել արտաքին քաղաքականության երկակի կուրս, փորձել է պարզել iz.ru-ն: Եվրոպայում ասում են, որ ԵՄ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում անվտանգության թեման գնալով ավելի է կարևորվում։ «Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսության հետագա ընդլայնման հարցում», - ասված է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ուղերձում:

Երևանում նման արտաքին քաղաքական քայլերը բացատրվում են անվտանգության լրացուցիչ աղբյուրների որոնմամբ, քանի որ գոյություն ունեցող մեխանիզմները, իբր, չկարողացան պաշտպանել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահերը 2020 և 2023 թվականներին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց: Իհարկե, ԵՄ-ի՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու գործում անմիջական մասնակցության մեջ ներգրավելու նման փորձերը Բաքվում ակնհայտ զայրույթ են առաջացնում։ Բրյուսելի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանի կարգավորման հարցում այնտեղ ընկալվում է բացառապես որպես նոր «բաժանարար գիծ» ստեղծելու քաղաքականություն։ Ընդ որում, Հայաստանին խոստացված գումարն այնքան էլ էական չէ, և, հետևաբար, այն հատկացնելու որոշումն ավելի շուտ դառնում է ինչ-որ քաղաքական քայլ, որն ուղղված չէ հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը։

«Սա առաջին հերթին Ռուսաստանին հանրապետության տարածքից դուրս մղելու փորձ է: ԵՄ երկրները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ի վնաս մեր դիրքերի։ Նման փորձերը կշարունակվեն նաև ապագայում»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը։ Երևանի և Բրյուսելի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը, փորձագետների կարծիքով, կարող է նպատակ ունենալ խրախուսել Հայաստանի ղեկավարությանը՝ վերանայել 102-րդ ռուսական ռազմակայանի կարգավիճակը: Սակայն Փաշինյանը կարող է որոշակի դժվարություններ ունենալ այդ հարցում, քանի որ, ըստ պայմանագրի, այն տեղակայվելու է Հայաստանի տարածքում մինչև 2044 թվականը: Դմիտրի Սիդորովը, սակայն, չի բացառել ռուս զինվորականների դեմ սադրանքների հնարավորությունը, որպեսզի փոխվի տեղի բնակչության վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կարող է բարձրացնել բազան իր տարածքից դուրս բերելու հարցը, կամ կարող է հարց առաջանալ կարգավիճակի փոփոխության, կադրերի կրճատման և այլնի մասին, կարծիք է հայտնել փորձագետը։

Բայց եթե անգամ նման գործընթացներ սկսվեն, դրանք մեկ գիշերվա ընթացքում չեն լինի։ Բացի այդ, հայ հասարակության ներսում այդ հարցը ոչ մի կերպ միանշանակ չի ընկալվում, և Երևանը նման քայլի չի գնա առանց Եվրամիության ուժեղ աջակցության։ Եվրամիությունը բազմիցս է ցանկություն հայտնել ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն, բացի որոշակի ոլորտներում հուշագրերից ու համաձայնագրերից, որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել։ Հայաստանը, խորացնելով համագործակցությունը արևմտյան երկրների հետ, հույս է դնում նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման վրա, որոնց հետ հանրապետությունը կապված է պատմական կամ տարածքային հակամարտություններով, iz.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Վադիմ Մուխանովը։ «Կոնֆլիկտային իրավիճակները Հայաստանի ղեկավարությանը դրդում են ակտիվանալ միջազգային ասպարեզում։ Երևանը հույս ունի, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը կարող է թույլ տալ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց այստեղ հիմնական բառը «հնարավորն» է», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, կարելի է փաստել. ԵՄ-ին մերձենալու Երևանի փորձերը, ըստ ամենայնի, չեն նպաստում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի արագացված համակարգմանը և ստորագրմանը։ Երևանի և Բրյուսելի մերձեցման մեկ այլ նշան է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին որոշումը ։ Եվրամիությունը պարզաբանել է, որ առանց վիզայի ռեժիմ կներդրվի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը բավարարի որոշակի «չափանիշների»։ Ընդհանուր առմամբ, այդ գործընթացը կարող է դանդաղ լինել և տևել մի քանի տարի։ Հայաստանի խորհրդարանում որոշակի դժվարություններ են տեսնում այդ ճանապարհին։ «Առանցքային խնդիրներից մեկը կենսաչափական անձնագրերի համակարգն է, որը մեզ համար այնքան էլ պատրաստ չէ, պայմանը նաև պարտադիր բժշկական ապահովագրությունն է, որի համակարգը Հայաստանում դեռ չկա»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը դեպի Եվրոպայի հետ համագործակցություն տրամաբանական հարց է առաջացնում Ռուսաստանի հետ համատեղ կառույցներում Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ, հատկապես ԵԱՏՄ-ում։ Փորձագետները համոզված են, որ ԵԱՏՄ անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին, ուստի, դժվար թե Երևանն ինքնուրույն քայլեր ձեռնարկի այդ ասոցիացիայի հետ վերջնական խզման ուղղությամբ։ «ԵԱՏՄ-ն ներկայում Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերներից է, և Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին Եվրամիության հետ մերձեցման կուրսը ամենևին չի նշանակում Երևանի դուրս գալը ԵԱՏՄ-ից»,- ասել է Սանդիկովը:

Այդ հարցը ներկայումս խորհրդարանում չի քննարկվում, ընդգծել է նա և նույն կերպ հերքել այն թեզը, թե Հայաստանի գերնպատակն այս պահին Եվրամիությանն անդամակցելն է։ «Այս իրավիճակը, երբ Երևանը հավասարակշռում է երկու հակադիր քաղաքական կուրսերի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցության եզրին, կտևի այնքան, որքան դա հնարավոր կլինի,- կարծում է Վադիմ Մուխանովը,- բայց վաղ թե ուշ շահերի որոշակի բախում կլինի, և Հայաստանը ստիպված պետք է քաղաքական ընտրություն կատարի»։ Փորձագետը, սակայն, կարծում է, որ մոտակա հեռանկարում նման ընտրություն կատարելու նախադրյալներ չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное