ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել էն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանն ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող շարունակական սպառնալիքներին:
ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին և համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն միտված քայլերին։
Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը պատասխանել են նաև պատվիրակության անդամների հարցերին։