Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ծրագիրն ավելի վատն է. Հայաստանի իշխանությունները թաքցնում են կապիտուլյացիոն հերթական ակտը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանի մի կտորը կարող են հանձնել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ակնհայտորեն պատրաստվում է հերթական լայնամասշտաբ հանձնմանը: Փաշինյանը և, ամենակարևորը, նրա կուրատորները հասկանում են, որ մարդկանց պետք է սովորեցնել այդ մտքին աստիճանաբար, և այդպես էլ անում են։ Սկզբից Արցախը հանձնելու առաջին փորձը Ռուսաստանը կանխեց և թույլ չտվեց այն ավարտին հասցնել։ Հետո Փաշինյանը սկսեց բացահայտ խաղալ և ուղիղ ասաց, որ հայկական զորքերը չեն պաշտպանելու Արցախը, չնայած, իհարկե, սկսեց մեղադրել Ռուսաստանին։ Հետո սկսեց առանձին գյուղերի հանձնումը, «որպեսզի ոչ ոք չմեռնի»։ Այժմ Հայաստանը պատրաստվում է հանձնել Սյունիքի միջանցքը, ինչի համար էլ Ամերիկան սկսել էր այս ամբողջ կոմբինացիան։

Արդյունքում Ամերիկան (և ՆԱՏՕ-ն) ուղիղ ելք կունենան դեպի Կասպից ծով (և Կենտրոնական Ասիա): Եվ միաժամանակ նրանք մտադիր են Իրանին կտրել մնացած Անդրկովկասի հետ կապից: Բայց այդ ամենի համար Փաշինյանը պետք է Հայաստանի ևս մեկ հսկայական կտոր հանձնի Թուրքիայի և Ադրբեջանի ուրախ ծափահարությունների ներքո։ Եվ, ըստ երևույթին, դա հենց այն է, ինչ արդեն իսկ պատրաստվում է միանգամից բոլոր կողմերից՝ Ադրբեջանից, Հայաստանից և ԱՄՆ-ից։ Ահա, թե ինչ է ասում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այդ մասին. «Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ցույց են տվել քարտեզ, որտեղ ընդգծված է «Զանգեզուրի միջանցքը»։ Ամեն ինչ պտտվում է Հայաստանով, Սյունիքով, տխրահռչակ միջանցքով հաղորդակցությունների շուրջ։

Բայց Հայաստանի ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ ՊՆ-ն չեն արձագանքում Անկարայի ու Բաքվի ագրեսիվ հարձակումներին։ Այդ ամենը միասին վերցրած՝ մեզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդեն իսկ տրված է, և իշխանությունները միայն ուղիներ են փնտրում այդ հանձնումը «օրինականացնելու» համար»։ Եվ, ամենայն հավանականությամբ, նա միանգամայն ճիշտ է: ԱՄՆ ծրագրերի համաձայն, հենց այդպես էլ պետք է տեղի ունենա հայկական տարածքների սողացող հանձնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական դաշնակից Ադրբեջանի վերահսկողությանը։ Նույնիսկ հնարավոր է, որ այդ հանձնումը ինքնին անցնի մի քանի փուլով։ Բայց ոչ թե տարածքային, այլ միջանկյալ կարգավիճակային իմաստով։ Նախ՝ կհայտարարվի, որ դա ինչ-որ «հատուկ գոտի» է, որը ֆորմալ առումով, կարծես թե, դեռևս նշված է որպես հայկական, բայց իրականում արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նման դասավորության պայմաններում ամեն ինչ «գեղեցիկ» է արվելու, ասելու են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոչ ոք ոչ մի ոտնձգություն չի անում, և բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, «Սյունիքի միջանցքի» տարածքը համարում են հայկական։ Պարզապես այնտեղ ինչ-որ հատուկ ռեժիմ է սահմանված, և վերջ։ Բայց, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի ծրագիրն ավելի վատն է: Պետք է ենթադրել, որ դա դուրս է գալիս նկարագրված սցենարի շրջանակներից, և դա ամենևին էլ նրա գաղափարը չէ, այլ ամերիկյան է։ Թվում է, թե ինչպե՞ս կարող է ավելի վատ լինել: Շատ հեշտ: Սյունիքի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը հեռու է վատագույն սցենարից: Եվ, բացի այդ, դա չի բացատրում Փաշինյանի վերջին տարիների քաղաքականության որոշ տարօրինակությունները։ Եվ ամենակարևորը՝ այդ վարկածը չի բացատրում այն, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ՊՆ քարտեզներում այդ տարածքը առանձնահատուկ ընդգծված, այլ ոչ թե պարզապես ադրբեջանական գույնով ներկված: Եվ այդ հարցին կա մի պարզ պատասխան: Դա այն պատճառով է, որ Փաշինյանն այդ նպատակի համար ունի, այսպես կոչված, «ՆԱՏՕ-ի խաղաղապահներ»:

Այսինքն, օրինակ՝ մեր սիրելի ֆրանսիացիները... Չէ՞ որ Երևանը վերջին 2 տարին գրկախառնվում է նրանց հետ, և այդ գրկախառնվելու ընթացքում անփոփոխ տարածքներ կորցնում։ Կսկսվի «խառնում գործընթացը», Մակրոնը արագ վազելով կգա և կասի, որ «հիմա կփրկի բոլորին», և արդյունքում Անդրկովկասի հիմնական տրանսպորտային միջանցքներից մեկն արագորեն կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ։ Եվ ուշադրությո՛ւն... Նույնիսկ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք ինքնիշխանություն են խաղում, և թվում է, թե խաղում են իրենց խաղը, այլ ՆԱՏՕ-ի զորքերի անմիջական և ուղիղ վերահսկողության տակ, անգամ ոչ Ֆրանսիայի: Ի վերջո, Մակրոնը, հավանաբար, կհայտարարի, որ իրեն շահարկումներ և մեղադրանքներ պետք չեն, և որ լիարժեք արևմտյան «կոոոոոոալիցիան» կգործի, ինչպես իրենք են սիրում անել դա՝ թաքնվելով միմյանց թիկունքների հետևում, որպեսզի ոչ ոքի ուղղակիորեն չմեղադրեն։ Արդյունքում Հայաստանն ընդմիշտ կկորցնի այդ տարածքը, քանի որ Ադրբեջանից կամ Թուրքիայից դեռ հնարավոր կլինել ինչ-որ բան պոկել, բայց ՆԱՏՕ-ից՝ մի էլ փորձիր...

ՆԱՏՕ-ն ուղիղ սահման կստանա Իրանի հետ, որը նրա վաղեմի երազանքն է: Սադրանքներ, բայց ավելի կարևորը՝ հետախուզական, ինչպես նաև հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր այդ երկրի սահմանին։ Այնտեղից, ի դեպ, ուղիղ գծով դեպի Թեհրան ընդամենը մոտ 500 կիլոմետր է... Իսկ հետո էլ զվարճանքը կսկսվի ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծով, Թուրքմենստան, Ղազախստան և այլ վայրեր մուտքով: Եվ դա՝ ուղիղ՝ շրջանցելով Ռուսաստանը կամ Չինաստանը։ «Այս քաղաքական խճանկարի վերջին կտորը լինելու է Հայաստանի իշխանությունների պահանջը՝ դուրս բերել ռուսական ռազմական կայազորը Սյունիքից։ Եվ նրանք բավականին ընդունակ են դա անել։ Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը Ալիևը կփորձի խժռել։ Շատ, շատ բան վկայում է այն մասին, որ իշխանությունները, որոնք ժամանակին խոստացել էին լինել թափանցիկ, թաքցնում են կապիտուլ յացիոն հերթական ակտը և երկիրն ու ժողովրդին նորից տանում են դեպի ամբողջական պատմական աղետ»,- ամփոփել է Բենիամին Մաթևոսյանը։

Հենց դրա համար էլ Փաշինյանը անխոնջ աշխատում է: Նա հետո նաև «կբացատրի», որ պարզվում է՝ «դա բխում էր երկրի շահերից» և այլն։ Ի վերջո, Փաշինյանը մեկ անգամ արդեն ասել է, որ վաղուց էր հասկացել, որ Արցախը պետք է հանձնել, և որ ժողովուրդը դա չէր ընդունի, և ուրեմն Արցախը պետք էր հանձնել կամաց-կամաց, բայց առանց ժողովրդին հարցնելու։ Հիմա էլ նույնը կլինի Սյունիքի միջանցքի հետ կապված, հանուն որի էլ ի սկզբանե ամեն ինչ սկսվել էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное