Ահասարսուռ դեպք՝ Գյումրիում․ սպանել են կնոջն ու փորձել թաքցնել ճամպրուկի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում։
Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն եւ հայտնել է, որ ինքը գտնվել է ՌԴ-ում և երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, այսօր առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել և տանը հայտնաբերել է քրոջ դիակը։ Արդյունքում, իրավապահները շտապել են դեպքի վայր ու տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Վ.Հ-ի նեխած դիակը, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ։
Հուլիսի 21-ին ՀՀ քննչական Կոմիտեում ՀՀ քր. օր. 155 հոդվածով ՝սպանություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսքանով ամեն ինչ չի ավարտվոում։ Ավելի ուշ ոատիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում գտնվող տանից հայտնաբերել և ժ.01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին է տեղափոխել Վ.Պ-ին, որտեղ վերջինս խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ, մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, երեկոյան անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինիս քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին և քնել, առավոտյան 6-ի սահմաններում արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել, Վ․Հ-ի վրան գցել է վերմակ և տնից վերցնելով նրա 2 բջջայինը, տան և բակի դռները բանալիով փակելով ժ.06.30-ին հեռացել է։ Վերջինիս ձերբակալել են,կատարվում է քննություն։