Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, Աստված հոգիդ լուսավորի․ Լևս Դավթյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Իմ մանկության ընկեր, իմ ախպեր, մեր հայրենասեր Հովո…Աստված հոգիդ լուսավորի…բառեր չեմ գտնում…
Մեր լուսավոր Ընկերոջ, Արժանավոր Հայի՝ Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, ժամը 18:00-20:00 Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ):
Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հուլիսի 24-ին, ժամը 12:30»,- գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկացանք, որ մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։