ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը․ «Հետք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանն արգելել է Հայաստանից որոշ արտահանողների կողմից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք, գրում է «Հետք»-ը։
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալը 2024թ. հուլիսի 4-ին գրությամբ դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարին և տեղեկացրել Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024թ. ապրիլ-հունիս ժամանակահատվածում հայտնաբերված պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպքի մասին։ Նամակում ՌԴ պաշտոնյան նշել է, որ անհանգստացած են ստեղծված իրավիճակով և կրկին խնդրել է ՍԱՏՄ-ին նշված դեպքերի վերաբերյալ հետաքննություն իրականացրել ու հայտնել, թե ինչ քայլեր է իրականացնում հայկական կողմը նման արտադրանքը ՌԴ չարտահանելու ուղղությամբ։
Ռուսական կողմը նաև նշել է, որ քանի որ այս դեպքերի վերաբերյալ հունիսի 5-ի իրենց գրությանը պատասխան չեն ստացել, որոշել են հուլիսի 15-ից դադարեցնել որոշ արտահանողների կողմից ներմուծումը։