Մոսկվան և Կիևը «95-ը` 95-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիներ են փոխանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հայտարարել է Ուկրաինայի հետ 95-ը 95-ի դիմաց ձևաչափով ռազմագերիների փոխանակման մասին
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ 95 ռուս զինվորական հետ է վերադարձվել, իսկ դրա փոխարեն փոխանցվել է ուկրաինական զինված ուժերի 95 ռազմագերի:
Ուկրաինան դեռևս չի հայտնել փոխանակման մասին:
ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ազատված զինծառայողները Մոսկվա կհասցվեն ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։