Հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց»-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղք։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։